ՌՊԼ-ի հետաձգված 21-րդ տուրի խաղում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ հաղթեց «Բալթիկային»՝ 3-2:
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջոն Կորդոբան, ևս մեկ գոլ խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով այս խաղում դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ։
Հայ ֆուտբոլիստը ճանաչվել է այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է կրասնոդարյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Կրասնոդարը» վաստակել է 49 միավոր և զբաղեցնում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Ռուսաստանի առաջնությունում «Բալթիկան» 23 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը։