ՌՊԼ-ի 21-րդ տուրի խաղում «Զենիթը» սեփական հարկի տակ պարտվեց «Ռուբինին»։ Հյուրերը հաղթեցին 2-0 հաշվով։
Կազանյան թիմի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի կիսապաշատպան Ուգոչուկվու Իվուն։
ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Զենիթը» (50 միավոր): Երկրորդ տեղում ընթացող «Կրասնոդարից» (49) տարբերությունը կրճատվեց մեկ միավորի։ Զուգահեռաբար ընթացող խաղում Սպերցյանի թիմը հաղթեցին «Բալթիկային» (3-2):
«Ռուբինը» (36) շրջանցեց «Ռոստովին» (34) և բարձրացավ մրցաշարային աղյուսակի ութերորդ հորիզոնական:
























































