«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է թիմի պարտությունը Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի «Ռոմայի» հետ պատասխան խաղում (1:2)։ Երկու հանդիպումների արդյունքներով «Ռոման» դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։
«Մենք ափսոսանքով ենք հեռանում այս մրցաշարից։ «Ռոման» երկու խաղերում էլ ավելի շատ որակ ու վճռականություն ցուցաբերեց, և նրանք արժանի էին կիսաեզրափակիչ դուրս գալուն:
Մեզ միանշանակ որակ էր պակասում, քանի որ, թերևս, շատ հստակ պահեր չստեղծելով, դաշտում ունեինք իրավիճակներ, որոնցից պետք է ավելի շատ օգտվեինք: Պետք է ուշադրություն դարձնեինք, որ նրանց թիվը կրճատվեց մինչև 10 հոգի, բայց մեզ պակասում էր և՛ որակը, և՛ վճռականությունը»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում «Ռոման» կհանդիպի Լևերկուզենի «Բայերի» հետ: