Այսօր Մանչեսթերում կայացավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» ու Մադրիդի «Ռեալի» միջև։ Մադրիդում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է 3-3 հաշվով։
Հանդիպման արդեն 12-րդ րոպեին հյուրերի հարձակվող Ռոդրիգոն բացեց այս խաղի հաշիվը։
Հանդիպման 77-րդ րոպեին Դե Բրույնեն հավասարեցրեց հաշիվը՝ 1-1։ Արդյունքում՝ ոչ-ոքի, և թիմերը պետք է հաղթողին որոշեին արդեն լրացուցիչ ժամանակում։
Սակայն լրացուցիչ ժամանակում թիմերը ևս չորոշեցին հաղթողին և ամեն ինչ որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի հաջողակ գտնվեցին Անչելոտիի սաները։
Այսպիսով, հայտնի են կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները․ «Ռեալը» կխաղա «Բավարիայի», իսկ «Բորուսիան»՝ ՊՍԺ-ի հետ։