Այսօր Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) կայացել է հերթական խաղային օրը, որի ընթացքում կայացել են Արևմտյան կոնֆերենցիայի փլեյ-ին առաջին փուլի երկու հանդիպում։
Նյու Օռլեան — Լոս Անջելես Լեյքերս / 106:110.
Սակրամենտո Քինգս — Գոլդեն Սթեյթ / 118:94.
Այս հանդիպումների արդյունքներով Լոս Անջելես Լեյքերսը դուրս եկավ փլեյ-օֆֆի հիմնական փուլ, որտեղ առաջին շրջանում կխաղա գործող չեմպիոն Դենվեր Նագեթսի հետ։
Լեյքերսին պարտված Նյու Օռլեանը փլեյ-օֆֆի վերջին ուղեգրի խաղում կհանդիպի Սակրամենտո Քինգսի հետ։ Գոլդեն Սթեյթի համար 2023/2024 մրցաշրջանն ավարտվեց։