Այսօր կայացավ Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի քառորդ եզրափակիչի «Բորուսիա»-«Ատլետիկո» պատասխան հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց 4-2 հաշվով՝ հօգուտ գերմանական թիմի։ Առաջին խաղում մադրիդցիները հաղթել էին 2-1 հաշվով։
Տանտերերի կազմում աչքի ընկան Բրանդտը, Մատսենը, Ֆուլկրուգը և Զաբիտցերը։
Սիմեոնեի թիմի կազմում աչքի ընկավ Կորեան, ևս մեկ գնդակ սեփական դարպասն ուղարկեց Հումելսը։
Այսպիսով, կիսաեզրափակիչում Դորտմունդի «Բորուսիան» կհանդիպի ՊՍԺ-ի հետ։