Բունդեսլիգայի 29-րդ տուրում «Բայերը» ընդունել էր «Վերդերին» և 5 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Մեկական անգամ աչքի ընկան Բոնիֆեյսը (25) և Ջական (60), իսկ Վիրցը հեթ-տրիկ ձևակերպեց (68, 83, 90)։
Այսպիսով, Խաբի Ալոնսոյի թիմը 79 միավորով անհասանելի դարձավ մոտակա հետապնդող «Բավարիայի» համար (63 միավոր)՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Գերմանիայի չեմպիոնությունը։