Օլե Գունար Սուլշերը շուտով կարող է գլխավորել եվրոպական հավաքականներից մեկը։ 2021 թվականի նոյեմբերին Սուլշերը լքեց «Մանչեսթեր Յունայթեդը»։ 51-ամյա մասնագետը անգլիական ակումբի մարզիչն է եղել երկու տարի։
Իռլանդական The Times կայքի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչի հետ կապ են հաստատել Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայից։ Նորվեգացին տեղի հավաքականի մարզչի պաշտոնի թեկնածուներից մեկն է։
Սուլշերին դիտարկում են որպես Սթիվեն Քենիի փոխարինող: Իռլանդացին երեք տարի գլխավորել է հավաքականը։
Եվրո 2024-ի խմբային փուլի ավարտից հետո որոշվեց դադարեցնել նրա հետ համագործակցությունը։ Ջոն Օ’Շին նշանակվել է Իռլանդիայի հավաքականի մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը։
Նշվում է, որ նորվեգացի մասնագետն իր ապագայի վերաբերյալ որոշումը կկայացնի հաջորդ շաբաթվա ընթացքում։