Լիբանանի բասկետբոլի առաջնության Հ.Մ.Ը.Մ.-ի կազմում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի բասկետբոլիստ Գաբրիել Աճեմյանը մասնակցել է «Չեմպվիլի» դեմ 1/4 եզրափակիչի երկրորդ հանդիպմանը:
Աճեմյանը վաստակել 13 միավոր և 4 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Հանդիպումն ավարտվել է 84-75՝ հօգուտ Հ.Մ.Ը.Մ.-ի:
Այսպիսով, Հ.Մ.Ը.Մ.-ն 1/4-ում տոնած երկու հաղթանակներից հետո առաջնության կիսաեզրափակչում է: