ՌՊԼ-ի 24-րդ տուրի շրջանակում Մոսկվայի «Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց ԲԿՄԱ-ի հետ։
Հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով։
Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը՝ փոխարինման դուրս գալով 75-րդ րոպեին։
ԲԿՄԱ-ն վաստակել է 37 միավոր և զբաղեցնում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: Լոկոմոտիվը (37) զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով այսօրվա մրցակցին։