Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը կունենա եզրափակչի 3 մասնակից։
Կիսաեզրափակիչում տպավորիչ հաղթանակ են տարել նաև մեր ծանր քաշայինները։
92 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը 5։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ:
Իսկ գերծանր քաշային Միսակ Տեպանյանը նույն հաշվով պարտության է մատնել լատվիացի բռնցքամարտիկին։
Ավելի վաղ երիտասարդական ԵԱ-ի եզրափակիչ էր դուրս եկել նաև 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ, 54 կգ Լուսիա Ավետիսյանը և 57 կգ քաշային Էրիկ Առստամյանը պարտվել են կիսաեզրափակիչներում և բավարարվել են բրոնզե մեդալներով: