«Միլանի» կիսապաշտպան Յասին Ադլին մեկնաբանել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Ռոմայից» կրած պարտությունը (0:1)։
«Գոլ բաց թողնելուց հետո փորձեցինք հնարավորություններ ստեղծել, բայց չհաջողվեց գոլ խփել: Մենք կմեկնենք Հռոմ՝ այնտեղ հաղթելու և կիսաեզրափակիչ դուրս գալու համար»,- Ադլիի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան խաղը կկայանա ապրիլի 18-ին՝ Հռոմում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։