«Ալ Հիլալի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը դիտարկում է բրազիլական «Սանթոսը» գնելու տարբերակը։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ Նեյմարը ցանկանում է օգնել իր նախկին ակումբին, որը 130 միլիոն եվրոյի պարտք ունի։ Նշվում է, որ Նեյմարը դիտարկում է հոր հետ միասին ակումբի բաժնետոմսերը ձեռք բերելու հնարավորությունը։
«Սանթոսի» նախկին ֆուտբոլիստին դուր է գալիս մեկ այլ բրազիլացի հարձակվող՝ Ռոնալդոյի օրինակը, ով 2021 թվականին գնել է «Կրուզեյրոյի» բաժնետոմսերի 90%-ը, որի կազմում հանդես է եկել իր կարիերայի սկզբում։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ Նեյմարը 2025 թվականին որպես ֆուտբոլիստ կարող է միանալ «Սանթոսին»։ 32-ամյա ֆուտբոլիստը բրազիլական թիմում հանդես է եկել 2009-ից 2013 թվականներին։