Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող Քրիս Ջոնսը «Վալենիսայի» կազմում Իսպանիայի առաջնության շրջանակում մասնակցել է «Բասկոնիայի» դեմ հանդիպմանը:
Քրիս Ջոնսը վաստակել է 27 միավոր, 2 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 7 արդյունավետ փոխանցում:
Հանդիպումն ավարտվել է 111-101՝ հօգուտ «Վալենսիայի»: