Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի խաղում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեստին»։
Հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով։
Լոնդոնցիներին հաղթանակ բերեցին Մուրիլյոյի ինքնագոլը, Միկի վան դե Վենի և Պորոյի գոլերը։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Քրիս Վուդը:
«Տոտենհեմը» (60 միավոր) 4-րդն է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում։ «Նոթինգհեմ Ֆորեստը» (25) մրցաշարային աղյուսակում 17-րդն է։