Հարձակվող Լիոնել Մեսսին հնարավորություն ունի դառնալու «Ինտեր Մայամիի» համասեփականատեր։
Այս տարբերակը նշված է արգենտինացի հարձակվողի գործող պայմանագրում, գրում է The Sun-ը։
Մեսսին կարող է դառնալ ակումբի համասեփականատեր՝ առանց կապիտալի ներդրման։ Նշվում է, որ ժամանակին նույն տարբերակը գրված էր Դեյվիդ Բեքհեմի պայմանագրում, երբ նա տեղափոխվեց «Լոս Անջելես Գելեքսի»: Բեքհեմը ներկայումս «Ինտեր Մայամիի» գլխավոր ներդրողն է։
Հիշեցնենք, որ Լեո Մեսսին անցած ամառվանից է հանդես գալիս Մայամիի «Ինտերում»։ Արգենտինացի հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի մրցաշրջանի ավարտը։