«Չելսիի» նախկին կիսապաշտպան և մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտնվել է Կանադայի հավաքականի նոր մարզչի պաշտոնում դիտարկվող մասնագետների կարճ ցուցակում։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Ըստ աղբյուրի՝ Կանադայի ֆուտբոլի ֆեդերացիան փնտրում է մասնագետի, ում գլխավորությամբ Կանադայի հավաքականը կմասնակցի առաջիկա Աշխարհի առաջնությանը, որը կայանալու է Հյուսիսային Ամերիկայում (Կանադա, Մեքսիկա, ԱՄՆ)։
Ներկայումս Կանադայի հավաքականի մարզչի ժամանակավոր պաշտոնակատարն է Մաուրո Բիելոն։
Հիշենք, որ Լեմպարդի վերջին աշխատավայրը եղել է Լոնդոնի «Չելսին», որտեղ նա որպես մարզիչ աշխատել է 2023 թվականի ապրիլից հուլիսը։