Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող Անդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է իր հաջող ելույթներն արգենտինական «Օբրաս Բասկետում»:
Արգենտինայի առաջնության շրջանակում կայացած «Ինդեպենդիենտե դե Օլիվայի» հետ խաղում Մկրտչյանը վաստակել է 14 միավոր, 3 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 2 արդյունավետ փոխանցում:
Այդ մասին հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հանդիպումն ավարտվել է 82-67՝ հօգուտ «Օբրասի»: