Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի խաղում «Սպորտինգը» սեփական հարկի տակ հաղթեց «Բենֆիկային»՝ 2-1:
Տանտերերի կազմում 1-ին րոպեին գոլի հեղինակ դարձավ Ժենի Կատամուն։ 90+1 րոպեին մոզամբիկցի հարձակվողը հաղթանակ բերեց «Սպորտինգին»։ Հյուրերը գոլ խփեցին 45+3-րդ րոպեին․ Անխել Դի Մարիայի փոխանցումից հետո աչքի ընկավ Ալեքս Բան։
«Սպորտինգը» 71 միավորով գլխավորում է Պորտուգալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։
Երկրորդ տեղում գտնվող «Բենֆիկան» (67) զիջում է չորս միավորով առաջատարին: «Պորտուն» 58 միավորով երրորդն է աղյուսակում։