«Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Կոլորադոյի» հետ MLS-ի կանոնավոր առաջնության խաղում։ Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։
Ռաֆայել Նավարոյի գոլին տանտերերը պատասխանեցին Լիոնել Մեսսիի ու Լեոնարդո Աֆոնսոյի դիպուկ հարվածներով։ 88-րդ րոպեին Քոուլ Բասեթը հաշիվը դարձրեց 2-2։
Մեսսին փոխարինման է դուրս եկել առաջին խաղակեսից հետո, իսկ 58-րդ րոպեին գոլի հեղինակ դարձել՝ հաշիվը դարձնելով 1-1։ Նա ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 6 խաղում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Այս հանդիպումից հետո «Ինտեր Մայամին» 12 միավորով երկրորդ տեղում է Արևելյան կոնֆերենցիայում, «Կոլորադոն» 9 միավորով ութերորդն է Արևմուտքում։