«Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում կմնա լոնդոնյան ակումբում:
Ինչպես հայտնում է ESPN-ը, «Չելսիի» ղեկավարությունը չի պատրաստվում բաժանվել թիմի ավագից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է այն խաղացողների ցուցակում, որոնց «Չելսին» ցանկանում է վաճառել՝ Անգլիայի առաջնության ֆինանսական կանոնների մեջ տեղավորվելու համար։
Մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Ջեյմսը Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի տրանսֆերային ցանկում է։
Այս մրցաշրջանում Ջեյմսը անցկացրել է ութ հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում։