«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է Ֆիլ Ֆոդենի ցուցադրած բարձր խաղամակարդակն Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում։
«Կարծում եմ՝ Ֆոդենը կարող է լուրջ հավակնորդ լինել Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար։
Շատ ու շատ ֆուտբոլիստներ իսկապես լավ մրցաշրջան են անցկացնում:
Բայց ես կարծում եմ, որ նա, անշուշտ, կարող է դառնալ հավակնորդ՝ արդյունավետ գործողությունների քանակի, հետևողականության և խաղամակարդակի շնորհիվ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։