«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը ընտրություն է կատարել հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև։
«Ո՞ւմ կընտրեմ․․․ Ակնհայտ է, որ Մեսսիին, հաշվի առնելով նրա խաղը և բոլոր անհատական մրցանակները, որոնք նա նվաճել է:
Նա պարզապես բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է։ Մեսսին ակնհայտորեն առաջ է Ռոնալդուից, բայց Կրիշտիանուն նույնպես մեծագույնների ցուցակում է»,- Պալմերի խոսքերը մեջբերել է Football Talk-ը:
Պալմերը «Մանչեսթեր Սիթիի» սան է։ Կիսապաշտպանը «Չելսի» է տեղափոխվել անցյալ տարվա ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը՝ 47 միլիոն եվրոյի դիմաց: