«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 31-րդ տուրի խաղում «Չելսիից» կրած պարտությունը (3-4).
«Դա հիասթափեցնող է: Այս պարտությունը դժվար է ընդունել։ Վերջին մի քանի րոպեներին մենք լավ վերահսկում էինք իրավիճակը։
Բայց նրանք երկու հնարավորություն ստացան և երկու գոլ խփեցին: Վերջին խաղերում մենք չափազանց շատ գոլեր ենք բաց թողել։
Ես թիմակիցներիս ոչինչ ասելու կարիք չունեմ։ Եթե նման իրավիճակում ինչ-որ բան ասեմ, ապա դա խնդիր է, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» թոփ-ակումբ է»,- Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում BBC-ն։