«Մանչեսթեր Սիթիի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆերնանդո Պոլոն։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը մտածում է այս ամռանը «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին: Նա ցանկանում է միանալ «Բարսելոնային»։ Նշվում է, որ անգլիական թիմի հետ Սիլվայի պայմանագրում կա հրաժարագնի կետ՝ 58 միլիոն եվրոյի չափով, ուստի կատալոնացիները հնարավորություն ունեն ձեռք բերել ֆուտբոլիստին ոչ բարձր գնով։
29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը 30-ը։