«Բրայթոնը» 2022/23 մրցաշրջանի համար 122,8 միլիոն ֆունտ ստերլինգ շահույթ է ստացել: Սա ռեկորդային ցուցանիշ է անգլիական ակումբների համար, հաղորդում է The Times-ը։
Նախորդ ռեկորդը պատկանում էր «Տոտենհեմին»՝ 113 միլիոն ֆունտ ստերլինգ 2017/18 մրցաշրջանի վերջում։
Շահույթի մեծ մասը ստացվել է Ալեքսիս Մաքալիստերի «Լիվերպուլ» և Մարկ Կուկուրելայի «Չելսի» տրանսֆերներից, ինչպես նաև մարզիչ Գրեհեմ Փոթերի՝ լոնդոնյան ակումբ տեղափոխվելու համար ստացված փոխհատուցումից:
Իսկ ահա Մոյսես Կայսեդոյի և Ռոբերտո Սանչեսի տրանսֆերների վաճառքները չեն ներառվել հաշվետվության մեջ: Այս տրանսֆերները տեղի են ունեցել 2023 թվականի ամռանը։