«Բենֆիկայի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան կարող է մնալ ակումբում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ լիսաբոնյան ակումբը մտադիր է 36-ամյա արգենտինացու հետ պայմանագիրը երկարաձգել մինչև 2025 թվականի ամառ։
Ֆուտբոլիստի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս ամառ։
Այս մրցաշրջանում Դի Մարիան անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։