Պեպ Գվարդիոլան Ռոյ Քինի խոսքերից հետո պաշտպանել է Էրլինգ Հոլանդին։
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողին համեմատել էր 4-րդ դիվիզիոնի ֆուտբոլիստի հետ։
«Ես համաձայն չեմ նրա հետ, ես ընդհանրապես համաձայն չեմ: Դա նույնը կլինի, եթե ասեմ, որ Քինը երկրորդ կամ երրորդ լիգայի մարզիչ է։ Ես այդպես չեմ կարծում։
Էրլինգն աշխարհի լավագույն հարձակվողն է և օգնեց մեզ գավաթներ նվաճել նախորդ մրցաշրջանում: Պատճառը, որ մենք բավարար պահեր չստեղծեցինք «Արսենալի» դեմ խաղում, Էրլինգի խաղի հետ կապ չունի: Մեզ ավելի շատ խաղացողներ են պետք խաղադաշտի վերջին երրորդում:
«Արսենալի» դեմ խաղը բացառիկ ստացվեց»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը։