«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է այն հարցին, թե արդյոք նորություն ունի՞ լոնդոնյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ։ Իսպանացի մասնագետի գործող պայմանագիրը «զինագործների» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը:
«Ոչ, նորություն չկա։ Բայց ես իսկապես երջանիկ եմ այստեղ: Ես ևս մեկ տարի ունեմ իմ պայմանագրով, որը երկար ժամանակ է ֆուտբոլում։ Խաղացողները գոհ են, ակումբը գոհ է, խնդիրներ չկան։ Ես կենտրոնացած եմ միայն խաղերի և հաղթանակների վրա, դա ամենակարևորն է այս պահին», — Արտետայի խոսքերն է մեջբերում Arsenal Buzz-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Արտետան «Արսենալը» գլխավորում է 2019 թվականից։ Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի 29 տուրերից հետո «զինագործները» զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ առաջատար «Լիվերպուլին» զիջելով երկու միավորով։ Լավագույն եռյակը եզրափակում է Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։