«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Արսենալի» հետ 30-րդ տուրի խաղից հետո խոսել է ԱՊԼ-ի չեմպիոնական մրցավազքի ֆավորիտների մասին.
«Ով առաջինն է, նա էլ միշտ ֆավորիտ է։ «Արսենալը» երկրորդն է, իսկ մենք՝ երրորդը։ Մեզ մնում է միայն մտածել «Աստոն Վիլայի» մասին:
Եթե դու լիգայում առաջատարն ես, ինչպես նախկինում ասացի, դու ֆավորիտ ես»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:
Այժմ «Մանչեսթեր Սիթին» 64 միավորով զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Լիվերպուլը» 67 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Արսենալը» 65 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը։