Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի խաղում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունել է «Լյուտոն Թաունին» և կամային հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ՝ 2:1:
Հանդիպման առաջին գոլը խփվել է արդեն երրորդ րոպեին։ Հաշիվը բացել է «Լյուտոնի» կիսապաշտպան Թահիթ Չոնգը: 51-րդ րոպեին հյուրերի պաշտպան Իսա Կաբորեն գնդակն ուղարկել է սեփական դարպասը՝ հաշիվը հավասարեցնելով։ «Տոտենհեմին» հաղթանակ է պարգևել կորեացի հարձակվող Սոն Հին Մինը՝ 86-րդ րոպեին գրավել հյուրերի դարպասը: Նշենք՝ Սոն Հին Մինն անգլիական թիմի կազմում խփել է իր 160-րդ գոլը՝ տեղ գտնելով լոնդոնցիների պատմության լավագույն ռմբարկուների հնգյակում:
Այս հաղթանակից հետո լոնդոնցիները վաստակել են 56 միավոր։ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում թիմը բարձրացել է չորրորդ տեղ։ «Լյուտոնը» 22 միավորով 18-րդ տեղում է։