Պոլ Մերսոնը չի հասկանում, թե ինչու է Խաբի Ալոնսոն մերժել «Լիվերպուլին» և «Բավարիային»։
Երեկ «Բայերի» գլխավոր մարզիչը հայտարարել էր, որ ակումբում կմնա առնվազն ևս մեկ մրցաշրջան։
«Որպես մարզիչ պետք է հարվածել, քանի դեռ երկաթը տաք է: Իսկ այստեղ խոսքը համաշխարհային ֆուտբոլի ամենահեղինակավոր դիրքերից երկուսի մասին էր։
Չեմ կարծում, որ հաջորդ տարի «Բայերը» կրկին կհաղթի առաջնությունը, կարծում եմ, որ անխիղճ «Բավարիան» կվերադառնա այնտեղ, որտեղ եղել է վերջին 10 տարում: Ես ցնցված եմ։ Ես հասկանում եմ, որ նա, հավանաբար, գոհ է իր աշխատանքից, արդար գովասանքի է արժանանում, բայց այսպիսի հնարավորություն կյանքում մեկ անգամ է լինում։
Հուսով եմ, որ նա չի զղջա դրա համար: Ես գիտեմ, թե ինչպիսին է մարզչական աշխատանքը. ի վերջո բոլորը պաշտոնանկ են արվում»,- ասել է Անգլիայի հավաքականի նախկին հարձակվողը Sky Sports-ի եթերում: