Կիսապաշտպան Դանիել Օլմոն այս ամռանը կարող է հեռանալ «Լայպցիգից»:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և Մադրիդի «Ռեալը»: Օլմոյի պայմանագրում կա կետ, որը թույլ է տալիս առաջիկա ամռանը ցանկացած ակումբի գնել նրա տրանսֆերը 52 միլիոն ֆունտով:
Այս մրցաշրջանում Օլմոն «Լայպցիգի» կազմում անցկացրել է 19 հանդիպում, որոնցում խփել է 7 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում։