Անգլիական «Լեսթեր Սիթին» հայտարարել է կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Քիրքին պաշտոնանկ անելու մասին։ Դրա համար հիմք է հանդիսացել մասնագետի կողմից «վարքագծի կանոնների խախտումը»։ Բրիտանական մամուլը գրել է, որ Քիրքը հարաբերություններ է ունեցել կանանց թիմի խաղացողներից մեկի հետ:
«Լեսթեր» ֆուտբոլային ակումբը կարող է հաստատել, որ Վիլի Քըրքը հեռացվել է կանանց թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։ Ներքին կարգապահական լայնածավալ գործընթացից և ակումբի գաղտնիության պարտավորություններին համապատասխանելուց հետո Ուիլին մեղավոր է ճանաչվել վարքագծի կանոններն խախտելու մեջ:
Ջենիֆեր Ֆոսթերը հանդես կգա որպես կանանց թիմի գլխավոր մարզիչ, քանի դեռ ակումբը չի գտնի մասնագետի, որը պատրաստ է մշտական հիմունքներով ստանձնել այդ պաշտոնը»,- ասվում է «Լեսթերի» հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ակումբի պաշտոնական կայքում։