«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» 29-ամյա հենակետային կիսապաշտպան Ջոշուա Կիմիխի ծառայություններով։ Ակումբը գերմանացուն դիտարկում է որպես 32-ամյա կիսապաշտպան Կազեմիրոյի փոխարինող։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիների ղեկավարությունը ցանկանում է, որ Կազեմիրոն հեռանա ակումբից, քանի որ թիմում ամենաբարձր աշխատավարձ ուենցող ֆուտբոլիստներից մեկն ունի, սակայն ցանկալի խաղամակարդակ ցույց չի տալիս։ Ընդգծվում է, որ Կիմիխի համար պայքարում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մրցակիցները կլինեն «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ևս հետաքրքրված է խաղացողի ծառայություններով։
Այս մրցաշրջանում Կիմիխը բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման, որոնցում դարձել է 1 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։