«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է բաց թողնել 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը, հայտնում է The Telegraph-ը։
Ըստ աղբյուրի՝ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյին դուր չի գալիս հարձակվողի խաղը։ Հավաքականում տեղ զբաղեցնելու համար ֆուտբոլիստը պետք է լավ խաղ ցուցադրի առաջիկա հանդիպումներում։
Այս մրցաշրջանում 26-ամյա Ռեշֆորդը անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Եվրո-2024-ի խմբային փուլում Անգլիայի հետ կխաղան Սլովենիան, Դանիան և Սերբիան։