Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Ռոմեո Լավիայի մասին, որի վնասվածքը կրկնվել է։
Երեկ հայտնի դարձավ, որ Լավիան վնասվածքի կրկնվելու պատճառով չի խաղա «Չելսիում» մինչև մրցաշրջանի ավարտը։ Անցած ամռանը 53+5 միլիոն ֆունտ ստեռլինգով «Սաութհեմփթոնից» տեղափոխված ֆուտբոլիստն այս մրցաշրջանում խաղադաշտում անցկացրել է 32 րոպե՝ մասնակցելով մեկ հանդիպման։
«Ես չեմ կարող մանրամասն բացատրել նրա վնասվածքը, քանի որ ես բժիշկ չեմ։ Ամենակարևորը, որ պետք է հստակեցնել, այն է, որ 9 ամսում նա ընդամենը մի քանի շաբաթ է մարզվել մեզ հետ։ Նա ժամանել էր, բայց չկարողացավ մարզվել, քանի որ երբ ակումբը պայմանագիր կնքեց նրա հետ, նա վնասվածք ուներ։
Հետո, երբ սկսեց մարզվել թիմի հետ, նա լուրջ վնասվածք ստացավ։ Հետո նա վերադարձավ մարզումներին և հասանելի էր, ուստի խաղաց «Քրիսթալ Փելասի» դեմ։ Դրանից հետո Լավիան նորից վնասվածք ստացավ ու դեռ չի վերադարձել մարզումներին։
Շատ տխուր իրավիճակ է, և ես հույս ունեմ, որ նա կարող է ավելի ուժեղ դուրս գալ դրանից: Մենք նրան հնարավորինս կօգնենք»,- Պոչետինոյի խոսքն է մեջբերել Marca-ն։