«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Քայլ Ուոքերի կարող է բաց թողնել կիրակի կայանալիք «Արսենալի» դեմ խաղը։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, Ուոքերը ազդրի վնասվածք է ստացել։ Նա բուժզննում կանցնի։ Ի սկզբանե թվում էր, որ խնդիրն այնքան էլ լուրջ չէ, սակայն հիմա թիմի բժշկական անձնակազմը կասկածներ ունի։ Բացի այդ «Սիթիում» վստահ չեն, թե արդյոք Ջոն Սթոունսն ու Մանուել Ականջին կկարողանա՞ն մասնակցել խաղին։
Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» մարտի 31-ին կընդունի «Արսենալին»։