Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի խաղացող Ջուդ Բելինգեմը խոսել է Կոբի Մայնուի՝ ազգային հավաքականում նորամուտի մասին։
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը Անգլիայի հավաքականի կազմում մասնակցել է Բելգիայի հետ ընկերական խաղին (2:2) և ստացել մրցանակ՝ որպես իր թիմի լավագույն խաղացող։
«Մայնուն շատ լավն է: Ես գիտեմ, թե որքան դժվար կարող է լինել, երբ դու մեծ ճնշման տակ ես: Բայց նա միանշանակ հիանալի խաղացող է:
Կարծում եմ, որ նա անհավանական ապագա ունի «Մանչեսթեր Յունայթեդում»: Հույս ունեմ՝ նաև Անգլիայի հավաքականում»,- Բելինգեմի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։