«Արսենալի» կիսապաշտպան Ժորժինյոյի գործակալ Ժոաո Սանտոսը խոսել է իր հաճախորդի ապագայի մասին։
«Ժորժինյոն ցանկանում է Իտալիայի հետ հաղթել Եվրո-2024-ում։ Նրա պայմանագիրն «Արսենալի» հետ ավարտվում է հունիսին, և այս պահին մեզ ոչ ոք չի դիմել նոր պայմանագիր ստորագրելու համար:
Եթե Ժորժինյոն հեռանա «Արսենալից», ապա կարող է վերադառնալ Սերիա Ա»,- գործակալի խոսքն է մեջբերել լրագրող Նիկոլո Սկիրան։