Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Կյեզան կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։
«Լիվերպուլը» հետաքրքրված է եզրային հարձակվողի ծառայություններով և պատրաստ է իտալացու տրանսֆերի համար վճարել 40-45 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Կյեզան «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 25 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրինյան ակումբը պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին։