«Չելսիի» կիսապաշտպան Ռոմեո Լավիան վնասվածքի պատճառով բաց կթողնի մինչև մրցաշրջանի մնացած հատվածը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
2023 թվականի դեկտեմբերին 20-ամյա բելգիացին ազդրի վնասվածք էր ստացել Պրեմիեր լիգայի «Քրիսթալ Փելասի» հետ խաղում (2:1): Նրա վերականգնումը լավ չի ընթացել և ֆուտբոլիստը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։
Լավիան այս ամռանն է միացել «Չելսիին» «Սաութհեմփթոնից»: Բելգիացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։ Նրա տրանսֆերի արժեքը կազմում է 62 մլն եվրո։
«Լավիան» 1 հանդիպում է անցկացրել «Չելսիի» կազմում։