«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն ամռանը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը։ Այս մասին հայտնում է լրագրող Էքրեմ Կոնուրը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Չի հաղորդվում, թե որ ակումբն է հետաքրքրված կիսապաշտպանի ծառայություններով։
Կազեմիրոն բրազիլական «Սան Պաուլոյի» սան է։ 2013 թվականին նա դարձավ «Ռեալի» խաղացող, իսկ 9 տարի անց տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մանկունիանցիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը: