«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան և ավագ, իսկ այժմ սաուդյան «Ալ Իթիֆակի» մարզիչ Սթիվեն Ջերարդը խոսել է «Չելսիի» և Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյուի մասին։
«Ինձ դուր է գալիս Ժոզեն և՛ որպես պրոֆեսիոնալ, և՛ որպես մարդ: Մենք շատ ու շատ տարիներ ամենամոտ հարաբերություններ չունեինք, բայց ես ափսոսում եմ, որ չեմ խաղացել նրա գլխավորությամբ: Քանի որ գիտեմ, որ Մոուրինյուն ինձ ավելի լավ խաղացող կդարձներ: Եվ ես գիտեմ, որ նրա հետ ես ևս մի քանի տիտղոս կավելացնեի իմ գավաթների հավաքածուում:
Բայց հետադարձ հայացք գցելով՝ չեմ ափսոսում, որ պայմանագիր չեմ կնքել «Չելսիի» հետ: Ես գոհ եմ իմ կայացրած որոշումից (մնալ «Լիվերպուլում»՝ ArmSport)»,- Ջերարդի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն: