Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է ազգային հավաքականում վնասվածք ստացած ֆուտբոլիստների հետ կապված իրավիճակի մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել պաշտպաններ Հարի Մագուայրի և Քայլ Ուոքերի, ինչպես նաև դարպասապահ Սեմ Ջոնսթոնի վնասվածքների մասին։ Վնասվածք ստացած ֆուտբոլիստների փոխարեն Անգլիայի հավաքական են հրավիրվել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռիկո Լյուիսը և «Բարնլիի» դարպասապահ Ջեյմս Թրաֆորդը։
«Անհավանական է, թե որքան մարդ է անհասանելի: Ես նախկինում չեմ առնչվել սրա հետ։ Բայց սա նշանակում է, որ հնարավորություններ կան այլ խաղացողների համար:
Բրազիլիայի դեմ խաղում մենք տեսանք, որ խաղացողները դուրս եկան և օգտվեցին այդ հնարավորություններից, ինչը մեզ համար նույնպես հիանալի է։ Այս բոլոր խաղացողներին բարձր մակարդակի հակառակորդների դեմ տեսնելը կօգնի մեզ ավելի լավ որոշումներ կայացնել առաջ գնալու համար»,- Սաութգեյթի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: