Ալեքսիս Մակ Ալիստերը խոսել է Լիոնել Մեսսիի՝ ազգային հավաքականից բացակայելու մասին։
Մարտի 23-ին Արգենտինայի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Էլ Սալվադորի թիմին (3:0): Մարտի 27-ին արգենտինացիները կհանդիպեն Կոստա Ռիկայի հետ։ Մեսսին վնասվածքի պատճառով բաց է թողնում ազգային հավաքականի մարզումները։
«Մենք միշտ մեծ ուշադրություն ենք դարձնում թիմին։ Մենք գիտենք, որ Լեոյի բացակայության դեպքում մենք պետք է էլ ավելի ուժեղանանք, քանի որ չունենք այն խաղացողը, ով կարող է փրկել մեզ, եթե ինչ-որ բան սխալ լինի:
Մենք գիտենք, որ երբ Լեոն ներգրավված է, նրանք [հակառակորդները] մի փոքր ավելի վախենում են, դա նորմալ է: Կան նաև ֆուտբոլիստներ, ովքեր խաղում են եվրոպական մեծ ակումբներում, և երբ տեսնում են Արգենտինային, հասկանում են, որ հեշտ հանդիպում չի լինելու, և դա այն է, ինչ մենք ուզում ենք:
Մենք ցանկանում ենք անել ամեն ինչ, որպեսզի մեր մրցակիցներին դժվար օր պարգևենք»,- ասել է «Լիվերպուլի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպանը ESPN-ին։