«Սպորտինգի» պաշտպան Ուսման Դիոմանդեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Record-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Արսենալը» 20-ամյա կոտդիվուարցու համար առաջարկել է 60 միլիոն եվրո գումարած բոնուսներ՝ կրկնելով «Չելսիի» առաջարկը։
Այս մրցաշրջանում Դիոմանդեն անցկացրել է 29 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: