«Լիվերպուլի» պորտուգալացի կիսապաշտպան Ֆաբիո Կարվալյուն, որը վարձավճարով հանդես է գալիս «Հալ Սիթիում», խոսել է մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին։
«Ամռանը ես կվերադառնամ «Լիվերպուլ», այո։ Երբ ես միացա մերսիսայդյան ակումբին, թիմը մի շարք կոնկրետ խնդիրներ ուներ, և Կլոպը հույսը դրեց այն խաղացողների վրա, որոնց նա ամենից շատ էր վստահում: Ես միայն վերջերս եմ տեղափոխվել «Լիվերպուլ», մենք այդքան վստահություն չունեինք, բայց մենք լավ հարաբերություններ ունեինք։ Նա ինձ շատ օգնեց»,- Կարվալյուի խոսքը մեջբերում է բրիտանական Mirror առցանց հրատարակությունը։
























































