Միլանի անգլիացի կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը կիսվել է Մաուրիցիո Սարիի և Ջանֆրանկո Զոլայի հետ Լոնդոնի «Չելսիում» համատեղ աշխատանքի մասին հիշողություններով։
«Զոլան ֆանտաստիկ խաղացող էր Սարրիի շտաբում Լոնդոնում: Նա մարզումների ժամանակ մրցավարի դերում էր և շատ վատն էր։ Մենք բոլորս ծիծաղում էինք նրա վրա, միշտ դեմ էինք գնում, նա ծիծաղելի էր։
Սարրիի հետ ես խաղում էի ձախ դիրքում։ Մի բան, որ ես նկատեցի իտալացի մարզիչների (Պիոլիի, Սարիի և Կոնտեի) մասին այն է, որ նրանք երբեք քեզ չեն տեսնում որպես վերջնական արդյունք, նրանք միշտ ցանկանում են օգնել քեզ կատարելագործվել, նրանք աշխատում են քեզ վրա:
Երբ բաց թողեցի Եվրոպա լիգայի եզրափակիչը, ամոթ էր. Եզրափակիչից առաջ ԱՄՆ շրջագայության ժամանակ պատռեցի աքիլեսյան ջիլս և չէի կարողանում հավատալ տեղի ունեցածին: Սարրիի հետ շատ լավ հարաբերությունների մեջ էի»,- Լոֆտուս-Չիկի խոսքերը մեջբերում է Milan News-ը: