Շվեդ մասնագետ Սվեն-Գորան Էրիկսոնը խոսել է «Լիվերպուլի» և «Այաքսի» լեգենդների միջև կայացած խաղի մասին (4:2) , որում ինքը հանդես է եկել որպես մերսիսայդցիների գլխավոր մարզիչ:
«Հանդիպման գլխավոր հերոսները, իմ կարծիքով, տրիբունաներում գտնվող մարդիկ են։ Հանդես եկած նախկին ֆուտբոլիստներն արդեն 20 տարեկան չեն, բայց նրանք դեռ ցույց են տալիս իրենց լավագույն կողմերը։ Գեղեցիկ հանդիպում էր: Ֆանտաստիկ է, որ տղաները եկել են այստեղ ամբողջ Եվրոպայից, իսկ Ջերարդը՝ աշխարհի մեկ այլ ծայրից: Այս օրը ես կհիշեմ իմ ողջ կյանքում»,- Էրիկսոնի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին 76-ամյա շվեդ մասնագետը հայտարարեց, որ իր մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Էրիկսոնի խոսքով՝ իրեն լավագույն դեպքում մեկ տարի է մնում ապրելու։